Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 14:39 09-02-2025

Էրդողանի փեսան, հավանաբար, կմտնի կառավարության նոր կազմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է փետրվարի վերջին որոշում կայացնել կառավարության վերադասավորումների մասին, որը կհամընկնի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համագումարին՝ նախատեսված փետրվարի 23-ին։

Ինչպես հաղորդում է Duvar թերթը, լայնածավալ կադրային փոփոխություններ չեն սպասվում։

ԱԶԿ-ում հրատարակության աղբյուրների համաձայն՝ փոխնախագահը, ֆինանսների, արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության և բնապահպանության ու քաղաքաշինության նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները։

Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, որը նախկինում ղեկավարում էր Ֆինանսների նախարարությունը, կարող է միանալ կառավարությանը։ Բայց հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա:

Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ նա կարող է դառնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Ալբայրաքը, ինչպես հաղորդում է Duvar-ը, կարող է պաշտոն ստանալ ԱԶԿ-ի ղեկավարությունում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը