Ներքին 3 տարի առաջ - 09:05 03-01-2023

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. ԱԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հաղորդվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակներ դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրաճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։