Արտաքին 3 տարի առաջ - 12:47 25-12-2022

Թեհրանը դատապարտում է Փարիզում ցուցարարների սպանությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին շաբաթ օրը դատապարտել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով մի քանի ցուցարար է մահացել։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ Քանանին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Նա նաև մտահոգություն է հայտնել մարդկանց, հատկապես մուսուլմանների, փոքրամասնությունների և միգրանտների կյանքին սպառնացող վտանգների վերաբերյալ՝ կոչ անելով Ֆրանսիայի ոստիկանությանը զսպվածություն ցուցաբերել խաղաղ ցույցերի դեմ պայքարում։

Քանանին մատնանշել է Ֆրանսիայի կառավարության խտրական քաղաքականությունը փոքրամասնությունների և միգրանտների նկատմամբ, ինչպես նաև անցյալում տեղի ունեցած բողոքի ցույցերի նկատմամբ այդ երկրի ցուցաբերած բռնի արձագանքը։ Նա հավելել է, որ իրականացված հրաձգության անաչառ հետաքննությունն օգտակար կլինի բոլորի համար։

Ուրբաթ օրը Փարիզի կենտրոնում զինված անձը հարձակվել է քրդական մշակութային կենտրոնի վրա, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում