Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 02-05-2024

ԵՄ-ն չի դատապարտում Երևանում ցուցարարների և լրագրողների դեմ բռնությունները 

Ժողովրդավարական երկրները տարբերակված դիրքորոշում են հայտնում Հայաստանում և Վրաստանում հակաժողովրդավարական երևույթների վերաբերյալ։ Օրինակ՝ ապրիլի 30-ին Հայաստանում և Վրաստանում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։ Երևանում քաղաքացիները բողոքում էին հատվածական սահմանազատման, միակողմանի զիջումների, ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելու դեմ։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ բերման է ենթարկվել 64 ցուցարար, այդ թվում՝ ցույցի կազմակերպիչները։

Թբիլիսիում տեղի է ունեցել ցույց Օտարերկյա գործակալների մասին օրենքի դեմ։ Ի տարբերություն Երևանի, Թբիլիսիում ցուցարարները ավտոբուսներով և բեռնատարբերով են փակել փողոցները, ոստիկանների հետ եղել են բախումներ, զանգվածային անկարգություններ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ոստիկանությունը բերման է ենթակել 63 ցուցարարի։ Ինչպես երևում է՝ Երևանում և Թբիլիսիում բերման ենթարկվածների թվերը գրեթե հավասար են։ Ենթադրելի է, որ ժողովրդավարական երկրները հավասարապես պետք է դատապարտեին և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում տեղի ունեցածին։ Սակայն տրամաբանությունն այստեղ չի գործում։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մայիսի դատապարտել է Վրաստանում 1-ին ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները։ Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը։ «Ես խստորեն դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունը, ովքեր խաղաղ ցույց էին անում արտաքին ազդեցության մասին օրենքի դեմ: Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու է, ես իշխանություններին կոչ եմ անում ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։ Նրանց ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- գրել է Բորելը։

Թբիլիսիում ոստիկանները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ ու մահակներ, ֆիզիկական ուժ, բռնություն են կիրառել խորհրդարանի շենքի մոտ «օտարերկյա գործակալների մասին» օրենքի դեմ հերթական բազմամարդ բողոքի ցույցը ցրելիս, որովհետև վրացի ցուցարարները անցել էին լուրջ գրոհի՝ ոստիկանների ուղղությամբ նետել էին առարկաներ, դրոշներով հարվածել ոստիկաններին։

Ի տարբերությունը վրացի ցուցարարների՝ հայ ցուցարարները զանգվածային անկարգություններ չեն արել, չեն բախվել ոստիկանների հետ, խաղաղ ու մեղմ ցույց են կազմակերպել։ Սակայն ոստիկանների կողմից կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ։ Խաղաղ ցուցարարներին բռնի նստեցրել են ոստիկանական մեքենաներն ու տարել ոստիկանության բաժիններ։ Երևանում բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Նրանց հրելով դուրս են բերել ակցիայի վայրից, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, խոչընդոտել են Oragir.News-ի լրագրողի և օպերատորի աշխատանքը։

Վրաստանի դեպքում ԵՄ պաշտոնյան դատապարտող հայտարարություն է անում, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ։ Սա անարդարացի է։ Եթե Վրաստանը ստացել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, ապա Նիկոլ Փաշինյանն էլ Եվրախորհրդարանի ամբիոնից ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է մերձենալ Եվրամիությանը, նշել, որ ժողովրդավարությունը Հայաստանի ընտրությունն է։ Ինչո՞ւ Վրաստանում ցուցարարի նկատմամբ բռնությունը դատապարտում են, իսկ հայ ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունը՝ ոչ։ Չէ՞ որ, թե՛ Վրաստանում, թե՛ ՀՀ-ում կատարվել է նույն ոտնձգությունը հավաքների ազատության իրավունքի դեմ։

Ենթադրելի է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ԵՄ բարձր պաշտոնյան ավելորդ է համարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դիտողություն անելը, հույս էլ չունեն, որ այս իշխանությունների օրոք ՀՀ-ն ժողովրդավար երկիր կդառնա։ Ժողովրդավարական արժեքներից այնքան է հեռացել իշխանությունը, որ ավելորդ են համարում անդրադառնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտման դեպքերին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին