Ուղիղ եթեր
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:20 18-11-2025

Մեր առաքելությունը հստակ է՝ Հայաստանը կլինի տաղանդի և նորարարության կենտրոն տարածաշրջանի և վստահելի գործընկեր աշխարհի համար. ԲՏԱ նախարար

Մեր առաքելությունը հստակ է՝ Հայաստանը կլինի կիսահաղորդչային գիտելիքների, տաղանդի և նորարարության կենտրոն մեր տարածաշրջանի համար և վստահելի գործընկեր աշխարհի համար:

Այս մասին սոցցանցի իր էջում հոդված է հրապարակել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Նախորդ տարիներին ինձ վիճակվել է լսել երկու հզոր հեռանկարի մասին մեր տեխնոլոգիական համայնքից. մեկն այն մասին է, թե Հայաստանը կարող է դառնալ իսկական կիսահաղորդիչներ արտադրող երկիր, իսկ մյուսը՝ թե մեր ամենամեծ ներուժը գլոբալ հետազոտությունների և մշակումների, ճարտարագիտական ​​կենտրոն դառնալն է: Ճշմարտությունն ակնհայտ է. երկուսն էլ արտահայտում են հավակնություններ և երկուսն էլ կարող են մեզ առաջ տանել։ Նշանակալին հետևյալն է. Հայաստանն այլևս չի հարցնում «կարո՞ղ ենք»:

Մենք այն երկիրն ենք, որն ասում է «կկարողանանք»։ Մենք արդեն ունենք միջազգայնորեն ճանաչված ինժեներական տաղանդ։ Մենք արդեն հյուրընկալում ենք կիսահաղորդչային հետազոտական և մշակումների աշխարհահռչակ կենտրոնների։ Եվ մենք արդեն ունենք համաշխարհային գործընկերներ, որոնք Հայաստանին տեսնում են ոչ թե որպես հետևորդ, այլ որպես աշխարհի ամենաառաջադեմ արդյունաբերությունների ապագա ներդրող։

Ուստի, երբ մարդիկ ինձ հարցնում են, թե արդյոք Հայաստանը պետք է կենտրոնանա կիսահաղորդչային հետազոտությունների ու մշակումների վրա, թե արտադրության, ես պատասխանում եմ՝ Հայաստանի թիրախում կլինի այն, ինչը մենք լավագույնն ենք անում, մենք կկառուցենք այն, ինչին հավատում ենք։ Ոչ թե որովհետև դա հեշտ է, այլ որովհետև դա մեր հաջորդ նշաձողն է։

Մենք կարիք չունենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք կարիք չունենք տրվել սին պատրանքներին։ Մենք պետք է ներգրավենք մեր ուժեղ կողմերը՝ մեր ինժեներներին, մեր ստեղծագործականությունը, արագությունը, դիմադրողականությունը, և դրանք վերածենք համաշխարհային մրցակցային առավելության։ Քայլ առ քայլ։ Ոլորտ առ ոլորտ։ Նորարարություն առ նորարարություն։ Այսպես են փոքր երկրները դառնում խոշոր խաղացողներ։ Եվ հենց այսպես է Հայաստանը ամրապնդելու իր դիրքը կիսահաղորդչային արժեքային շղթայում, այլ ոչ թե ջանալով անել ամեն ինչ միաժամանակ:

Հայաստանը կլինի գերազանց այնտեղ, որտեղ դա ամենակարևորն է։ Մեր առաքելությունը հստակ է. Հայաստանը կլինի կիսահաղորդչային գիտելիքների, տաղանդի և նորարարության կենտրոն մեր տարածաշրջանի համար և վստահելի գործընկեր աշխարհի համար։ Ես հպարտ եմ տեսնել մեր ոլորտի հավակնությունները։ Եկեք շարունակենք մարտահրավեր նետել միմյանց և շարունակենք առաջ շարժվել միասին։ Ապագան կառուցվում է այստեղ։ Եվ մենք դեռ նոր ենք սկսում»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան