Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:03 22-12-2022

Ինչո՞ւ էր ՄԱԿ ԱԽ-ում նվնվում Ադրբեջանի ներկայացուցիչը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված նիստ: Այն, որ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ որոշ դեպքերում հասցեական դիմելով Ադրբեջանին, ինչպես նաև օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ անունը, ինքնին կարևոր հանգամանք է և խոսում է այն մասին, որ Հայաստանից ու Արցախից գնացող ազդակները որոշակիորեն «տեղ են հասել»։ Սակայն ապշեցնում է այս նիստի հետ կապված իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների PR ակցիան:

Բանն այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում որևէ բանաձև չի ընդունվել, եղել են սոսկ հայտարարություններ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների, դրան զուգահեռ՝ հայտարարվել է, որ ՄԱԿ-ը «ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում»: Մի խոսքով, ֆետիշացնելու և ծայրահեղությունների մեջ ընկնելու առիթ չկա, որքան էլ, կրկնում ենք, նիստն ինքնին կարևոր ու դրական էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, ապա այստեղ որևէ նորություն չկար. մի կերպ կարդալով իրեն տրված տեքստը՝ նա հերթական անգամ փորձեց նվնվալ, ամեն ինչ «հիվանդ գլխից առողջի վրա» բարդել՝ մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին:

Հետաքրքիր էր, որ առանձնահատուկ «բաժին հասավ» Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Այն, որ Վարդանյանի նշանակումը ԱՀ պետնախարարի պաշտոնում խիստ նյարդայնացրել է Իլհամ Ալիևին, նորություն չէ. ի վերջո, բացի նրանից, որ այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի կարգավորված չլինելը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների պասիվության ու Արցախից ամբողջովին ձեռքերը լվանալու պարագայում անհրաժեշտ նպատակների, անելիքների օրակարգի ձևավորումն ու առաջմղումը, հայության առողջ ուժերի համախմբման գործառույթները հենց Արցախի իշխանությունների, մասնավորաբար գործադիրի ուսերին է: Եվ, ինչպես երևում է, Ալիևն այնքան է «վառված» Ռուբեն Վարդանյանից, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում է իր ներկայացուցչի բերանով նրանից անվանական «բողոքում»: Ի դեպ, շատ փորձագետների դիտարկմամբ, Արցախի դեֆակտո ղեկավարի նկատմամբ նման հիստերիայով Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում ակամա նպաստում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին