Երգիչ Անդրեն ինստագրամյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով. «Արցախը սիրող փոքրիկ տղան խոստովանում է, որ ուզում է միայն Արցախում ապրել: Ջիգյա՛ր բալա, օտիմ ես Քեզ»:
Հիշեցնենք, որ 168 ժամ է ադրբեջանցի «բնապահպանները» փակ են պահում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը: 120.000 արցախցիներ կանգնած են հումանիտար աղետի եզրին։ Ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում: