Ներքին 3 տարի առաջ - 12:13 18-12-2022

ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց. պատգամավոր

7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես...Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ...Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ... 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն...

Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ...Ինչո՞ւ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից...Ինչո՞ւ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից... ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց...

Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Արցախում արդեն կա դեղորայքի, որոշ սննդամթերքների պակաս:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը