Արտաքին 3 տարի առաջ - 20:44 11-12-2022

Էրդողանը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Էրդողանը նշել է, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել՝ ձմռան դժվարին ամիսներին ուկրաինացի ժողովրդի հումանիտար օգնության կարիքները հոգալու համար։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ իր կինը՝ Էմինե Էրդողանը սերտ առնչություն ունի ուկրաինացի որբերից և նրանց ուղեկիցներից բաղկացած 1033 հոգանոց խմբի հետ, որոնց իրենք հյուրընկալել են Անկարայում։

Էրդողանը նաև շեշտել է, որ ուկրաինական հացահատիկային համաձայնագիրը կարող է ընդլայնվել՝ ներառելով տարբեր ապրանքներ։ Վերջինս նաև հույս է հայտնել, որ Զապորոժեի ատոմակայանի հարցում նույպես կհաջողվի լուծում կգտնվի:

Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ իրենք գնահատում են այն ներդրումը, որը կարող է ներդրվել խաղաղության ծրագրի իրականացման ջանքերում, ինչի մասին Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել էր, որ առաջիկա կիրակի հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան