Արտաքին 3 տարի առաջ - 16:34 11-12-2022

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի հացահատիկային համաձայնագրի իրականացման ընթացքը։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ համատեղ ջանքերով Թուրքիան ապահովել է ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը շուտափույթ կկարգավորվի։

Նշվում է, որ Էրդողանը Պուտին տեղեկացրել է նաև Սիրիայի հյուսիսում Քուրդիստանի բանավորական կուսակցության և նրա սիրական ճյուղերի իրականացրած անջատողական գործողությունների, այդ թվում Թուրքիային ուղղված ահաբեկչությունների մասին։

Էրդողանը կարևորել է հատկապես թուրք-սիրիական սահմանը ահաբեկիչներից մաքրելու պարտավորության կատարումը, ինչն ամրագրված է 2019 թվականի հոկտեմբերին ստորագրված Սոչիի համաձայնագրով։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հայտարարել էր, որ առաջիկա կիրակի հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
11:05 Թամարա Գևորգյանի վթարից հետո հիվանդանոցում զավեշտալի իրավիճակներ են եղել