Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:25 08-12-2022

Կառավարությունը դադարեցրեց Անի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակեց արտահերթ ընտրություններ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:

Նախագծում ասվում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 128-րդի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածներին համապատասխան` կառավարությունը որոշում է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները:

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը»,- ասվում է որոշման նախագծում:

Ամենից շատ դիտված

13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
12:02 Ռուսաստանում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
10:05 Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ․ Ասլանյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
11:45 Անհնազանդության ակցիաներ Նոր Նորքում․ ցուցարարները փակել են Գայի պողոտա-Թոթովենց խաչմերուկը