Ներքին 3 տարի առաջ - 14:45 26-01-2023

24 տարի դատավոր աշխատած Սուրեն Անտոնյանի լիազորությունները ԲԴԽ–ն դադարեցրեց․ պատճառը մոտ 16 տարի առաջ կայացրած վճիռն է

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունների վերաբերյալ որոշումը։ ԲԴԽ–ն դադարեցրեց Անտոնյանի լիազորությունները։

«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումները»,-նշեց ԲԴԽ նախագահը։

Դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015թ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա, ըստ որի, Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է «res judicata» (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը։ Այդ դատական ակտը Սուրեն Անտոնյանը կայացրել էր 2007 թվականին։
Նշենք, որ Անտոնյանը 1999-2004 թթ. նշանակվել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։ 2004-2008 թթ.՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։
2008-2009 թթ.՝ Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ։

ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի