Արտաքին 3 տարի առաջ - 14:08 03-12-2022

Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան կշարունակի Ուկրաինայի հարցով երխոսության ջանքերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կշարունակի Ուկրաինայի հարցով երկխոսություն ծավալելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն պատասխանելով տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ իր կարծիքով մինչև հաջորդ տարվա գարնան սկիզբ ավելի պարզ կդառնա Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի շարունակականության հարցը։ Նրա խոսքով Թուրքիան իր հույսը չի կորցնում և շարունակում է այս ուղղությամբ ջանքեր գործադրել։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածանքների անօրինական բռնակցումը, իսկ պատերազմի սկսվելուց հետո փակել է նեղուցները ռազմական նավերի համար։

Միևնույն ժամանակ նա քննադատել է ԵՄ երկրների դիրքորոշումը, որոնք Անկարայի հետ շփումներ են փնտրում միայն ճգնաժամի ժամանակ։

«Ուկրաինայի հարցում Եվրամիությունը նույնիսկ Անկարայի հետ չի խորհրդակցել։ Ընդ որում, հենց Բրյուսելում Թուրքիայի կարիքն ունեն, անմիջապես կապի մեջ են մտնում։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիությունը ընդունի Թուրքիայի դերը։ Եվրոպայի սահմանները սկսվում են ոչ թե Հունաստանի, այլ Թուրքիայի սահմաններից»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ