Արտաքին 4 տարի առաջ - 10:30 08-10-2022

Անկարան հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կվերսկսվեն

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն։

«Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի կվերսկսվեն»,-CNN-ին ասել է Քալընը։

Նրա խոսքով՝ Պուտինը ցանկանում է «նոր գործարք կնքել Արեւմուտքի հետ», քանի որ սառը պատերազմից հետո համաձայնագրերն այլեւս չեն արտացոլում այսօրվա Ռուսաստանը»։

«Դա մասամբ վերաբերում է Ուկրաինային, անկասկած։ Բայց ավելի մեծ խնդիրն իսկապես նոր գործարքն է Ռուսաստանի եւ արեւմտյան աշխարհի միջեւ...Կա նոր Ռուսաստան, նոր աշխարհ, նոր իրականություն, եւ նրանք ցանկանում են նոր գործարք կնքել»,-հավելել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան