Արտաքին 3 տարի առաջ - 21:17 06-10-2022

Անկարան կշարունակի աջակցել Կիևին. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը մեծ քսանյակի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Օլենա Կոնդրատյուկի հետ։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Շենթոփը հանդիպման ընթացքում ասել է, որ Անկարան մտահոգված է Ուկրաինայի գրավյալ շրջաններում անցկացված հանրաքվեներով և Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու որոշմամբ։

Շենթոփն ընդգծել է, որ Անկարան ավելի վաղ արդեն հայտարարել է, որ չի ընդունում ո՛չ հանրաքվեի, ոչ էլ այդ տարածքները Ռուսաստանին միացնելու որոշումը։ Նրա խոսքով՝ նման քայլերը որևէ կողմին օգուտ չեն տալիս։

Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիան, որը տարբեր շրջաններում տեղի ունեցող հակամարտությունների պատճառով ներգաղթյալներին հյուրընկալող երկիր է, իր դռները բացել է նաև Ուկրաինայից եկող փախստականների առաջ։ Նա շեշտել է, որ պատերազմից տուժել է ոչ միայն Ուկրաինան, այլ նաև նրա հարևան երկրները։ Այս համատեքստում Շենթոփը հիշեցրել է, որ ուկրաինական հացահատիկի ճգնաժամը լուծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով։

Թուրքիայի օրենսդիր մարմնի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ստամբուլյան համաձայնագիրը նպաստեց աշխարհում հացահատիկի գների կայունացմանը։ «Մենք կշարունակենք ձգտել հրադադարի և մնայուն խաղաղության»,- նշել է Շենթոփը։

Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ այդ երկրի ցուցաբերած աջակցության համար։ Նա հայտնել է, որ Կիևը ի սկզբանե դրական վերաբերմունք է ունեցել խաղաղ բանակցությունների անցկացման հարցում, և Թուրքիան իր մոտեցմամբ առաջնորդել է գործընթացը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի կողմից անկացված հանրաքվեն և օկուպացիայի որոշումները որևէ երկրի կողմից չպետք է ճանաչվեն։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
20:46 Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին