copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:59 01-12-2022

Ինքնակպչուն ժապավենների, հագուստի ու գինու արտադրություն. երեք ընկերություններն այսօր արտոնություն ստացան

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել երեք ընկերությունների:

Նրանցից առաջինը «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Ընկերության կողմից տարվում են բանակցություններ դեպի ՌԴ և Վրաստան արտադրանքի արտահանման նպատակով, սակայն կանխատեսվող ֆինանսական ցուցանիշներում արտահանում չի նախատեսվել, քանի որ տվյալ պահին հստակ պայմանավորվածություններ դեռևս առկա չեն։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչև 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 90 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատվեց նաև «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
«ՏՈՍՊ ԳՐՈՒՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կանացի, տղամարդու և մանկական հագուստի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, 175 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 2․6 մլրդ դրամի ներդրումհումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 70 նոր աշխատատեղ՝ մինչև 243 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է2․6 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ։

Երրորդ ընկերությունը, որ ազատվեց մաքսատուրքից «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍՊԸ-ն է:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՎԱՆՍԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել գինու արտադրության համար։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40․1 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 11 նոր աշխատատեղ։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 40․1 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․8 մլն դրամ:

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «Արմենիա Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

Ձեզ գուցե հետաքրքրի