Սպորտ 3 տարի առաջ - 19:04 28-11-2022

ԱԱ-2022-ի հերթական գոլառատ հանդիպումը․ Հարավային Կորեա - Գանա՝ 2։3

ԱԱ-2022-ի հերթական խաղային օրը գոլառատ է ստացվում։

Կամերուն - Սերբիա (3:3) հանդիպումից հետո կայացավ H խմբի Հարավային Կորեա - Գանա հանդիպումը, որում գանացիները հաղթեցին 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսում Սալիսուի և Կուդուսի գոլերն առաջ են մղել Գանայի ընտրանուն, իսկ 3 րոպեում Չո-Գուե Սունգի դուբլը հավասարեցրել է հաշիվը։ 68-րդ րոպեին Կուդուսը նույնպես դուբլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր հավաքականին։

Խմբի մյուս խաղում մրցելու են Պորտուգալիայի և Ուրուգվայի հավաքականները։