Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՏԱՍ+Հ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լանջային 60 հասցեում գործող համեմունքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
արտադրական շինության հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
բազմակի օգտագործման փաթեթավորման նյութերն ու բեռնարկղերը չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: