Ներքին 6 րոպե առաջ - 14:34 25-11-2026

«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստանն» իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը:

«Ինչ վերաբերում է ճնշումներին, այս իշխանություններից, իհարկե, ամեն ինչ էլ սպասելի է, ես առաջին անգամ եմ լսում ձևակերպումը, որը ասացիք, այսինքն հիմա կալանքներից դեռ չեն խոսում, հա, երևի, դեռ ուրիշ բնույթից են խոսում, ամեն ինչ էլ սպասելի է այս իշխանություններից, առնվազն կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, գիտակցում է այն բեռը, վստահությունը, որը ստացել է մեր հայրենակիցներից և դրա շրջանակներում հստակ և վճռական «ոչ»-ը, որը մենք արձանագրել ենք։ Սա է»,- ասաց Վարդանևյանը՝ մեջբերելով իշխանության դիտարկումները, թե ընդդիմությանը վերբալ ճնշումների կենթարկեն՝ Սահմանադրության փոփոխման նպատակով հանրաքվե անցկացնելու համար:

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ շրջանակներ, անգամ ընդդիմադիր, պնդում են անում, որ արդեն իշխանությունը այդ վեց ձայնը ունի, ի՞նչ նպատակով է դա արվում, Վարդևանյանը նկատեց.«Ես կդժվարանամ ասել նպատակը որն է, բայց դա շատ ոչ անկեղծ նպատակ հետապնդող է։

Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, համոզված եմ իրենց տեսակի մեջ և կարող եմ ասել, որ նման երևույթ գոյություն չունի: Այն «աննախադեպ» առաջարկները, որոնք ներկայացնում են և այլն, ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից, այս ամենը խոսում է նրա մասին, որ իրենք էլ են գիտակցել, որ նման հեռանկար չկա»։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը
18:38 Պաշտպանվելու հնարավորություն չունեմ. Քոչարյանը չի կարողանում ծանոթանալ «Մարտի 1-ի» գործի նյութերին
19:15 Ծափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ» բետոնախառնիչը, վերջինը կողաշրջվել է