Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:42 28-11-2022

Սոցիալական անհավասարության ու ցածր աշխատավարձերի պայմաններում պարզ է, որ խաղադրույքները թռիչքաձև են աճելու․ տնտեսագետ

Իշխանություններն ինչի դեմ պայքար են հայտարարում կամ փորձում են դրական զարգացում ապահովել, որպես կանոն, հակառակն է լինում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2022 թվականի 9 ամիսներին բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքների ծավալի կտրուկ աճին։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունից ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների ծավալը հասել է 4,2 տրիլիոն դրամի։

«Այո, ցավոք սրտի, նաև աճում են այդ բուքմեյքերական գրասենյակներում կատարվող խաղադրույքները, իսկ դրանք անուղղակիորեն արտացոլում են մեր երկրում առկա ու խորացող սոցիալական խնդիրները։ Այսինքն, փաստացի, ինչքան էլ ասեն, որ դրական տնտեսական զարգացում և այլն՝ ակնհայտ է, որ էդտեղ շրջանառությունն օր-օրի մեծանում է»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ պատճառն այն է, որ երկրում առկա սոցիալական անհավասարության ու ցածր աշխատավարձի պայմաններում, խաղադրույքը մեծ եկամուտի հիմնական ակնկալիքներից է դառնում։

«Մեր երկիրը, սրանց օրոք (նկատի ունի ներկայիս իշխանություններին- խմբ․), հենց կազինոյի էֆեկտով է կառավարվում։ Մեր երկիրը նույնիսկ պարտքով են պահում։ Երկրի վարչապետը, որը տնտեսության հիմնական ու առաջնային պատասխանատուն է՝ նույնիսկ երկրի պարտքի ցուցանիշը չգիտի։

Մոտավորապես 30-40 % շեղումով գիտի։ Պետական պարտքով երկիր են պահում, մարդիկ էլ իրենց սեփական պարտքն ավելացնելով փորձում են գոյատևել՝ մինչև տեսնեն՝ ինչ է լինում»,- ասաց նա։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ վերջին 5 տարիներին մեր երկրում խաղադրույքների չափն աննախադեպ թռիչքային աճ է արձանագրել։ Օրինակ՝

• 2017 թվականին երկրում գործող բուքմեյքերական ընկերություններում ներդրած խաղադրույքները կազմել են 138 մլն դրամ։

• 2018-ին՝ դրանք եղել են 333,6 մլրդ դրամ,

• 2019-ին հասել են 1,1 տրլն դրամի,

• 2020-ին մեր երկրում կատարվել է արդեն 2 տրլն դրամի խաղադրույք,

• 2021-ին այն գրեթե կրկնակի թռիչք է գործել՝ հասնելով 3,9 տրլն-ի, իսկ արդեն

• 2022 թվականի միայն 9 ամիսներին արդեն իսկ արձանագրել ենք 4,2 տրլն դրամ խաղադրույք։

«Ցավոք սրտի, այո, մարդիկ արդեն ելքեր չգտնելով, ամենատարբեր խորը սոցիալական խնդիրների պարագայում, անգամ տունն ու կուտակածը վերջնական կորցնելու գնով, փորձում են իրենց առջև ծառացած կենսական խնդիրը լուծել։ Մեկը պետք է ուսման վարձ վճարի երեխայի համար, մյուսը հարազատի կամ իր առողջական խնդիրը լուծելու խնդիր ունի, մյուսը կուտակած պարտքեր ունի, չի կարողանում մարել։

Այսպիսի իրավիճակում ոչ մի զարմանալու բան չկա, որ կազինոներում ու բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքները թռիչքաձև են աճում»,- ասաց նա։

Այս համատեքստում մասնագետն անդրադարձավ իշխանությունների կողմից հնչող պնդումներին, թե պայքարում են այդպիսի իրավիճակ թույլ չտալու ուղղությամբ։

«Եթե անգամ որևէ քայլ արել են՝ արել են իրենց սրտի բուքմեյքերների շահույթը կրկնապատկելու ու եռապատկելու, և ո՛չ ոլորտը կարգավորելու ու բացասական երևույթները կանխելու համար»,- ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև կառավարության կողմից բուքմեյքերական ընկերությունների համար սահմանած նոր տուրքերի փաստին։

Հայտարարեց․ այդ տուրքերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ ավելացող ցուցանիշների վրա։

«Ընդհանուր առմամբ, այդ սահմանափակումների խստացումն իրենք դիտարկում են ոչ թե բացասական միտումները կանխելու, այլ իրենց նախընտրած բուքմեյքերների դիրքերն ամրապնդելու և շահույթներն ավելացնելու համար, ուրիշ ոչնչի»,-ասաց նա։

Հարցին, թե պայքարելու համար ինչու ավելի մեծ տուրք չի սահմանվում այդ ընկերությունների համար՝ Ավետիսյանն ասաց․ «Ձեր հարցը որոշակի տրամաբանության վրա է հիմնված։ Այս մարդիկ առաջնորդվում են ոչ թե տրամաբանությամբ, ազգային շահով կամ խնդիրը լուծելու, այլ իրենց խմբակի պլանի տնտեսական, քաղաքական, իրենց աթոռները պահելու շահով»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իշխանությունների կողմից հայտարարվող պայքարի «գործիքները» կիրառելի չեն, հակառակ դեպքում արդեն իսկ որևէ արդյունքի հասած կլինեինք։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան