Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 26-11-2022

Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով քննարկվում է հավանական այն սցենարը, որ Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են Փաշինյանի՝ օրերս Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ արված այն հայտարարությունից, որ «մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում»:

Հաշվի առնելով զուտ միայն այն հանգամանքը, որ Բերձորով անցնող միջանցքի փոխարեն Ադրբեջանը բոլորովին նոր՝ շատ ավելի նեղլիկ ճանապարհ է հրամցրել, բացի այդ՝ թեեւ ծածուկ ու անզեն աչքի համար աննկատ, բայց ադրբեջանական կողմը խախտում է 5 կմ երկայնքով բուֆերային գոտի պահպանելու նորմն ու իր զորամիավորումները տեղադրում, ապա ենթադրել կարելի է, որ Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է եւ իրագործել: Հավանական ու ողբերագական ելքեր ենթադրող այս սցենարը նաեւ Արցախում չեն բացառում: Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանն առհասարակ չի էլ թաքցնում իր ծավալապաշտական նկատառումները, իսկ վերեջերս սկսել է շատ ավելի շահարկել Հայաստանն Արցախին միացնող միջանցքի հարցը:

«Անընդհատ սուտ լուրեր է տարածում, իբրեւ թե Լաչինի միջանցքով զենք զինամթերք է գալիս, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Հետեւաբար, ի դեմս Ադրբեջանի, մենք հարեւան ունենք, որն իսկապես ատելությամբ է լցված հայ ժողովրդի, Ացախի ու Հայաստանի նկատմամբ: Նա, իհարկե, տարբեր բաներ կարող է ձեռնարկել, բայց մենք էլ, բնականաբար, պետք է համապատասխան աշխատանք տանենք՝ նրանց ահաբեկչական բնույթի քայլերն ու նպատակները չեզոքացնելու: Իսկ այդ աշխատանքները, առաջին հերթին, պետք է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆի ու Ֆրանսիայի հետ տանենք»,- ընդգծեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ
20:42 Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, մենք կպահպանենք «անվտանգության գոտին» Լիբանանի հարավում
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար