Երևան +25°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:12 22-11-2022

Հայաստանի՝ երկու լարի վրա խաղալու փորձերը դատապարտված են. Հայկ Նահապետյան

Կազմակերպությունների հարաբերությունները չեն պայմանավորվում ընկերական հարաբերություններով, այլ պայմանավորվում են պայմանագրային պարտավորություններով և հարաբերություններով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած այն մտքին, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը։

«Ալիևը ցանկանում է իրականությունը ձևախեղված ներկայացնել՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, որոնք նաև Ադրբեջանի հետ տնտեսական այլ միավորներ, որոշակի հարաբերություններ են ստեղծել, ներառյալ նաև Թուրքիայի կողմից նախաձեռնած Թուրանի բանակի հետ կապված ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասաց Նահապետյանը։

Նահապետյանն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրները ունեն իրենց իրավունքները և պարտականությունները։ Յուրաքանչյուրի գործունեությունը պայմանավորված է իրավունքներով և պարտականություններով։

Ըստ Նահապետյանի՝ Ադրբեջանը վստահաբար մտածում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կապված է ՀԱՊԿ-ի հետ․ «Ադրբեջանի ղեկավարը, վստահաբար, մտածում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կապված է ՀԱՊԿ-ի հետ նաև այն պատճառով, որ վաղը տեղի ունեցող գագաթնաժողովին նաև հայ ահաբեկչական, խաղաղապահ ստորաբաժանումների սպառազինության, կենսաբանական անվտանգության, ՀԱՊԿ գործունեության էֆեկտիվության բարձրացման հետ կապված հարցեր են քննարկվելու, ներառյալ արտաքին գործերի, պաշտպանության կոմիտեների և անվտանգության խորհրդի քարտուղարների քննարկում է լինելու սա նշանակում է, որ ադրբեջանը ուզի, թե չուզի հաշվի է նստելու մի իրողության հետ, որ ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող ՀԱՊԿ-ն տարածաշրջանում ունի շահեր, և այդ շահերի պաշտպանության տիրույթում գտնվում է նաև ՀՀ-ն»։

«Պատահական չէ, որ վաղօրոք ՀԱՊԿ-ի տարածած պաշտոնական տեղեկատվությամբ տարածվեց նաև տեղեկատվություն առ այն, որ ՀԱՊԿ-ն քննարկելու է նաև Հայաստանին օժանդակության հարցը։ Այսինքն՝ Ալիևը, այս իրողությունները գնահատելով, փորձում է զգացմունքային հարթությամբ և ներքին սպառման համար գնահատել, որ ՀԱՊԿ անդամ երկրները նաև իր ընկերներն են։

Ընկերությամբ չի որոշվելու, և ընկերությունը որոշիչ չի դառնալու պետությունների միջպետական հարաբերություններում, թեև երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունները էական դերակատարություն կարող են ունենալ»,- ընդգծեց Նահապետյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի որոշ ժամանակ արած այն հայտարարությանը, որ Ալիևն իրենց մարդն է, Ալիևի հետ կարելի է պայմանավորվել, Նահապետյանն ասաց. «Սա նշանակում է հետևյալը, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը տարածաշրջանում գտնվելու է ՌԴ-ի, ՀԱՊԿ անդամ և Եվրասիական տնտեսական միության ազդեցության գոտում, ոչ թե հավաքական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի։

Լուկաշենկոն ուղղակի զգացմունքային հարթությամբ ասել էր բաներ, որի ենթատեքստը շատ պարզ և հասկանալի էր, որ նշելով Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված՝ Ադրբեջանը, այնուամենայնիվ, հաշվի է առնելու այս իրողությունները, և Ալիևն այն թեկնացուն է, որ ցանկություն ունի այդ ամենը լուծելու»։

Դիտարկմանը, որ Ալիևը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք կա, որի պատճառն այն է, որ Հայաստանն ամեն տեղ ստում է, և ինչպես ասում են, դուռ չի մնացել, որ չթակեն իրենց հարցերը լուծելու համար, Նահապետյանն արձագանքեց.

«Հիմա աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որտեղ կարմիր գծերը բավականին հստակ նշված են և ըստ այդմ՝ հավաքական Արևմուտքը ցանկանում է այս տարածաշրջանում ունենալ իր ազդեցությունը, իր լծակները՝ որոշ պետությունների հետ գործնական հարաբերություններ ստեղծելով, այս առումով, Հայաստանի՝ երկու լարի վրա խաղալու փորձերը դատապարտված են, որովհետև եկել է ժամանակը, ջրբաժանը գծված է, և Հայաստանը պետք է հստակ կեցվածք դրսևորի՝ ինքը որ դաշտում է, իսկ ինքը այն դաշտում է, որտեղ ունի պայմանագրային պարտավորվածություններ։

Պայմանագրային պարտավորվածություններ ունի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, Ընդհանուր մաքսային միությունը, և ըստ այս պայմանագրերի՝ Հայաստանը ունի պաշտպանական երեք գոտի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ կնքած»։

Նահապետյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի համար այդ պարտավորվածությունները չկատարելը կարող է վատ հետևանք ունենալ։

«Հայաստանը եթե փորձ անի դուրս գալու այս պայմանագրային պարտավորվածություններից, ապա ուղղակիորեն հայտնվելու է Թուրքիայի ազդեցության տարածքում։

Իսկ այն, թե որքանով դա մեր համար շահեկան կլինի, ինձ թվում է դրա լավագույն ցուցիչը Վրաստանն է, որը, լինելով անկախ պետություն, փաստացի, կորցրեց իր տարածքի մի մասը ի դեմս Աջարիայի»։
adv_banner

Ամենից շատ դիտված

00:55 Yandex go-ի վարորդը վիրավորել և սպառնացել է Լիա Զախարյանին, հետո մտել նրա տուն ու ավել գումար պահանջել
21:17 «Զվարթնոց» օդանավակայանում բռնել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին. կնոջն էլ հայտնաբերել են Տավուշի մարզում. shamshyan.com
20:13 Մահացել է լեգենդար հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
17:38 Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը բախվել է Ford-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. կա 6 վիրավոր. shamshyan.com
23:14 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 12 քաղաքացի վնասվածք է ստացել
17:11 «Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ․ Չանչարևիչ
13:58 Աբովյան քաղաքում բախվել են Opel-ները. վարորդներից մեկը քննիչ է. shamshyan.com
10:58 Երևանում քեռու ու եգանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 2-ն էլ տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
08:49 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
19:49 Երևանում բախվել են Nissan-ը և Kia-ն. վերջինը բախվել է պարսպին. կա 3 վիրավոր. shamshyan.com