copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 14:49 04-08-2022

Հայաստանի զինուժի դուրսբերումից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերի ցանկացած միավորում ռազմական թիրախ է Ադրբեջանի համար․ Հայկ Նահապետյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Արդեն մի քանի օր է՝ տեղեկություն է շրջանառվում, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները Արցախից դուրս են բերվել։ Այդ մասին նաև Նիկոլ Փաշինյանն է փաստել այսօր կառավարության նիստում։ Սա նշանակում է, որ Արցախում, ռուս խաղաղապահներից բացի, ցանկացած անձ կամ միավոր, որ զենք է կրում կամ ունի զինտեխնիկա, Ադրբեջանի համար դիտվում է որպես անջատողական, զինված անօրինական խմբավորում»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունը գիտեր, որ Արցախում հայաստանյան զորամիավորում այլևս չկա, ուստի այսուհետ սահմանում, շփման գծում, բացի ռուս խաղաղապահներից՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորումն ու զինտեխնիկան իր համար ռազմական թիրախ են՝ որպես անօրինական, ապօրինի և անջատողական զինված խմբավորումներ։ Հայաստանը, դուրս բերելով անձնակազմն ու զինտեխնիկան, զինական առումով այլևս ներկայացված չէ Արցախում, իսկ Արցախի Պաշտպանական բանակը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիտարկելու է որպես ապօրինի, անօրինական, որովհետև Արցախի Հանրապետություն իր համար չկա, իսկ եթե չկա Արցախի Հանրապետություն, ապա զինված անձինք, զինտեխնիկան անօրինական են։ Երբ ՀՀ զինված ուժերի առկայությունը Արցախում էր, դա օրինակն էր, մեր դուրս գալով՝ այնտեղի զինտեխնիկան ու զինանձնակազմը Ադրբեջանի համար իրավական առումով դիտվում են որպես ապօրինի, հետևաբար ցանկացած պահի ինքն իրավունք ունի գրոհել շփման գծում գտնվող ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։ Սա է իրողությունը», - ասաց Նահապետյանը։

Նա ընդգծեց, որ այս ամենի նպատակը Արցախը վերջնականապես զինաթափելն է։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե Ադրբեջանը պետք է ճանաչի շփման գծի առկայությունը, նա ընդգծեց, որ շփման գծում պետք է լինեն ռուս խաղաղապահներ, սակայն այստեղ հարցն այն է, թե արդյոք Արցախում առկա խաղաղապահների թվաքանակն ու զինտեխնիկայի առկայությունը բավարար են՝ շփման գծի ողջ երկայնքով հսկողություն սահմանելու և բնակչության անվտանգության ապահովման համար։ Փորձագետի դիտարկմամբ՝ այս իրավիճակում հանգուցալուծումը կարող է լինել ոստիկանություն ստեղծումը կամ դրա ուժեղացումը, նորը կունենա նաև սպառազինություն, բայց այդ թեթև սպառազինությունը բավարար չէ շփման գծում մարտական խնդիր կատարելու համար։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի հանձնմանը՝ նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության 6-րդ կետում հստակ նշվում է, որ 3 տարում պետք է համաձայնություն ձեռք բերվի ճանապարհի հետ կապված։ «Բայց այստեղ էլ հարցն այն է, որ նման համաձայնություն չկա, մինչդեռ ադրբեջանական կողմը իր ճանապարհը պատրաստել է։ Հարցն այն է, որ այդ միջանցքով ոչ միայն ճանապարհն է անցնում, այլև գազատարը, էլեկտրահաղորդման գծերը, կապը և հատուկ կապը։ Ադրբեջանը, որ սարքել է ճանապարհը, այս բաղադրիչները չի տեղափոխել, հետևաբար այս բաղադրիչների կենսագործունեությունը ևս անցելու է Ադրբեջանի վերահսկողությանը։ Հետևաբար, Բերձորի հանձնումը ոչ միայն հայկական կողմին, այլև ռուս խաղաղապահներին նույնպես ձեռք չի տալիս, առավել ևս, որ ռուսները նույնպես համաձայնություն չեն տվել Բերձորի հանձնմանը։ Նման համաձայնագիր գոյություն չունի։ Բայց Ադրբեջանն ասում է ՝ ինձ չի հետաքրքրում, ես ճանապարհը սարքել եմ։ Մինչդեռ հայկական կողմն այլընտանքային ճանապարհ դեռ չունի։ Բայց քանի դեռ եռակողմ համաձայնագիր չկա, եթե անգամ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է, միևնույնն է, Ադրբեջանի պահանջը ապօրինի է ու չի բխում նոյեմբերի 9-ի համաձայնագրից»։

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
16:40 Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել. shamshyan.com
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
21:33 Հովհաննես Դավթյանը` որպես ուղիղ ճանապարհ. արցախցի հայտնիներն էլ քաղաքականությամբ չէին զբաղվում
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը
13:30 Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 
15:40 Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է
20:52 ԱԺԲ առաջնորդներին բերման են ենթարկել