Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 22-11-2022

Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ տրամադրություններ են դատախազությունում. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է․

«Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ - կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ դատախազությունում ձևավորելով կանանց իշխանություն։

Կատակը՝ կատակ, բայց, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում դատախազությունում որոշակի նեղվածություն կա այս հանգամանքի հետ կապված։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է, որ Վարդապետյանի նշանակումից հետո բավական բարդ մթնոլորտ է դատախազության մարզային կառույցներում, քանի որ լուրջ գործընթացներ են սկսվել կառույցի այդ «սեգմենտի» ուղղությամբ։

Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում մարզային դատախազների փոփոխությունների ալիք է սպասվում։ Արդեն մեկ մարզային դատախազի փոփոխություն տեղի ունեցել է։ Դատախազությունում ասում են՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան