Արտաքին 3 տարի առաջ - 16:06 18-11-2022

Իրանցի գրողը քննադատել է Իրանի արտգործնախարարին՝ Ադրբեջանին բարեկամ երկիր անվանելու համար

Իրանցի գրող և վերլուծաբան Սալար Սեյֆը քննադատել է իր երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյան այն բանին համար, որ նա Ադրբեջանին անվանել է Իրանի բարեկամ երկիր։ Ինչպես փոխանցում է ռուսական «Инфотека 24» լրատվականը, Սեյֆը նշել է, որ Աբդոլլահյանը խուսափում է մատնանշել մի երկրի, որը ներկայումս գործում է Իրանի շահերի դեմ։

Նախօրին Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վերաբերյալ այդ երկրի արտգործնախարարն իր թվիթերյան գրառման մեջ մասնավորապես նշել էր.

«Գաղտնի ծառայությունները, Իսրայելի կեղծ ռեժիմը և որոշ արևմտյան քաղաքական գործիչներ, ովքեր քաղաքացիական պատերազմի, Իրանի կործանման և կազմաքանդման ծրագրեր են մշակում, պետք է իմանան, որ Իրանը Լիբիան կամ Սուդանը չէ: Այսօր թշնամիները թիրախում են Իրանի ամբողջականությունն ու իրանական ինքնությունը։ Ժողովրդի խելամտությունը հիասթափեցրել է թշնամուն»։

Սեյֆը, արձագանքելով Աբդոլլահյանի հայտարարությանը, գրել է.

«Ներկայումս միակ երկիրը, որը գործում է մեր տարածքային ամբողջականության և ազգային ինքնության դեմ, այն երկիրն է, որին դուք բարեկամ և եղբայր եք անվանել՝ Բաքվի Հանրապետությունը (Ադրբեջան - խմբ.): Այդ փաստը թաքցնելու փորձը նրանց հետ յուրատեսակ դավադրություն է»։

Նշենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում կտրուկ աճել է թյուրքական անջատողականության քարոզչությունը ադրբեջանցի քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի մակարդակով։ Իրանը ծայրահեղ զսպվածություն է ցուցաբերում այս հարցում՝ կոչ անելով օգտագործել դիվանագիտական ​​ուղիները տարաձայնությունները լուծելու համար։






Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից