Ներքին 3 տարի առաջ - 12:14 15-11-2022

ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը. Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ պետք է ամրապնդի Հայաստանի և Արցախի անվտանգությունն Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքներից, նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը ներկայացվել է նոյեմբերի 16-ին կայանալիք տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների համար:

«ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պետք է համահունչ լինի Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու կենսունակությանը` տարածաշրջանում առկա գոյաբանական սպառնալիքների պայմաններում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պետք է առաջնահերթություն տա այդ երկրի հաշվետվողականությանը անցյալ և շարունակվող հանցագործությունների համար:

Կովկասում ԱՄՆ-ի ներկայիս, խորապես թերի քաղաքականությունը ժողովրդավարական Հայաստանին դասախոսություններ է առաջարկում ժողովրդավարության մասին, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ռազմական օգնություն է ուղարկում բռնատիրական Ադրբեջանին և բոլորովին օգնություն չի ցուցաբերում վտանգի տակ գտնվող Արցախին: Դա պետք է փոխվի»,- նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը ներկայացվել է կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանի կողմից:

Հայտարարությունն անդրադառնում է հանձնախմբի մի շարք առաջնահերթությունների, այդ թվում՝

Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ 907-րդ հոդվածի սահմանափակումների ամբողջական կիրարկում,

Արցախին 50 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս ուղղակի մարդասիրական օգնության տրամադրում,

պաշտոնական հետաքննություն թուրքական անօդաչու թռչող սարքերի հետ կապված զենքի արտահանման խախտումների շուրջ,

Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն՝ ներառյալ արգելված զինամթերքի օգտագործումը, օտարերկրյա վարձկանների հավաքագրումը, մշակութային և կրոնական հուշարձանների պղծումները, ինչպես նաև՝ հայ ռազմագերիների անօրինական պահումը, նրանց նկատմամբ բռնությունը և նրանց սպանությունը և այլն:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումները տեղի կունենան չորեքշաբթի՝ նոյեմբերի 16-ին: Բանախոսների շարքում են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը և ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից