ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու, և այսօր էլ նոր տարածքներ փնտրելով այն տեղաշարժվում է դեպի Ասիա, դեպի Չինաստանի սահմանները։
Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու: Առանց թշնամու այն կմեռնի: Ամենակարևորը թշնամու կերպար ստեղծելն է՝ մոտենալով այդ պոտենցիալ թշնամու սահմաններին»,- ասել է Գրուշկոն:
Նրա խոսքով՝ այժմ դաշինքն իր շահերի գոտի է հռչակել Ասիան, ուստի իրենք իրենց պաշտպանական ներուժը մոտեցնում են Չինաստանի սահմաններին։