Արտաքին 4 տարի առաջ - 15:32 08-11-2022

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նշել է, որ ոչ մի երկիր չի համարձակվում հարձակվել Իրանի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է, որ ոչ մի երկիր՝ այդ թվում նաև գերտերությունները, չեն համարձակվում հարձակվել Իրանի վրա։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Մուսավին ընդգծել է, որ թշնամիները, որոնք ցանկանում են մասնատել Իրանը, առաջացնել անապահովություն և ավերածություններ, խաթարում են երկրի տնտեսությունն ու արտադրությունը, խոչընդոտում գիտատեխնիկական առաջընթացին, բայց նրանք երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ «40 տարի անց ոչ ոք և ոչ մի երկիր, նույնիսկ նրանք, ովքեր հավակնում են գերտերությունների, չեն համարձակվում ներխուժել Իրան և նույնիսկ մտածել դրա մասին»,- ասել է Մուսավին։

Վերջինս հայտնել է, որ երկրի թշնամիները վերջին անկարգությունների ժամանակ արել են այն ամենը, ինչ կարող էին։ Նրա խոսքով՝ թշնամիները հարվածեցին Իրանին՝ ծրագրելով և կազմակերպելով դրանք և հետախուզական և ֆինանսական ծառայություններ մատուցելով խռովարարներին:

Իրանի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը ընդգծել է այս իրավիճակում զգոն մնալու կարևորությունը։ Մուսավին հիշեցրել է, որ ամերիկացիները ավելի քան 10 տարի առաջ խոստովանել են, որ կիրառել են սմարթֆոններ և հավելվածներ՝ Իրանում իրենց նպատակներին հասնելու համար։

Մուսավին նաև մատնանշել է երկրի ձեռքբերումները պաշտպանական արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ վերջերս հեռահար «Սայադ Բ4» հրթիռի արտադրության գծի բացումը։ Նրա խոսքով՝ միայն մի քանի երկրներ ունեն տեխնոլոգիաների նման համակցություն։
«Իրանական ժողովուրդը պետք է տեղյակ լինի երկրի առաջընթացին և դեպի անկախություն տանող ուղուն՝ հայտարարելով, որ թշնամիները վախենում են Իրանի հզորությունից և հնարավորություններից»,- նշել է Մուսավին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի