Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:53 08-11-2022

Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա. դատավոր Ստեփանյան

Դատավորների միությունը հետևել է ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հայտարարություններին ու ֆեյսբուքյան գրառմանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանը։

Թե ինչ է պատրաստվում անել միությունը՝ այս պահին դատավորը չի բարձրաձայնի։

«Դա կքննարկվի, առանց որևէ որոշում կայացնելու չպատասխանեմ»,- ասաց նա։

Գրիգոր Բեքմեզյանը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ հեռանում է ԲԴԽ-ից՝ համաձայն չլինելով Խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ։

Դատավորն ընդգծեց՝ պետք է հետևի դատավորի վարքագծի կանոններին ու որևէ այլ մեկնաբանություն չի տա։

Արթուր Ստեփանյանը վստահեցրեց՝ ԲԴԽ-ի հետ կոնկրետ ձևավորված հարաբերություններ չունի Դատավորների միությունը։

«Ակնհայտ է, որ չկան, բայց եղել է, որ Ալեքսանդր Ազարյանը դիմել է ԲԴԽ, որից հետո ԲԴԽ-ն կատարել է որոշակի գործողություններ, ուղղակի ես չհասկացա՝ դա Ալեքսանդր Ազարյանի դիմումին ի պաստասխա՞ն էր, թե՞ ուղղակի։ Որպես այդպիսին՝ շփումներ չկան»,- ընդգծեց նա։

Դատավորն ասաց, թե դատական իշխանությունում, այդ թվում՝ Դատավորների միությունում դիմություն-ընդդիմություն չկա։
«Մի համայնք է, բնականաբար, յուրաքանչյուրը կարող է ունենալ այլ կարծիք, դա չի նշանակում, որ մենք ընդդիմադիր կեցվածք ունենք»,- ասաց Ստեփանյանը։

Դատավորը վստահեցրեց՝ կաշկանդվածություն չունի, իրեն ճնշված չի զգում։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
19:44 Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ

Ձեզ գուցե հետաքրքրի