Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 05-11-2022

Նույնիսկ Փաշինյանի ձայներն են գողացել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հիշենք․ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարից եւ վարչության ընտրություններից հետո տեղեկացանք, որ, ըստ նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի օգտին գրանցվել է 941 ձայն:

Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են: Փոխարենը 4-ով պակասել են Ռուբեն Ռուբինյանի ձայները, 3-ով՝ Արփի Դավոյանի, 6-ով` Գնել Սանոսյանի, 4-ով՝ Վահագն Ալեքսանյանի, 27-ով՝ Համբարձում Մաթեւոսյանի, 3-ով՝ Հայկ Կոնջորյանի, 3 ձայնով՝ Սասուն Միքայելյանի: Վերահաշվարկի արդյունքում ավելացել են Գեւորգ Պապոյանի, Վաղարշակ Հակոբյանի, Ռոմանոս Պետրոսյանի ձայները, առաջինինը՝ 10, երկրորդինը՝ 3, Ռոմանոսինը` 8 ձայնով: 7 քվե գողացել էին Արմեն Փամբուխչյանից, առնվազն 20 ձայն՝ Արսեն Թորոսյանից, ինչի արդյունքում վերջին երկուսը դուրս էին մնացել վարչության կազմից։ Ավելի վաղ գրել էինք, որ 40-ով ավել են հաշված եղել Վիլեն Գաբրիելյանի, 30-ով՝ Տրդատ Սարգսյանի ձայները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան