Ներքին 3 տարի առաջ - 20:41 31-10-2022

Երեկ ժողովուրդն ինքն էր իշխանություններին թելադրում օրակարգը․ Մ․ Հակոբյան

«Մինչև այս քաղաքական ուժերը կամ երկրի նախագահը դիրքորոշում էին ներկայացնում, և դա արվում էր Արցախի ժողովրդի անունից ու լուրջ չէր ընդունվում։ Հիմա ապրում ենք ժամանակներ, երբ, պետք է ցավով նշենք, որ մեր վատ «ձեռքբերումներից» մեկն էլ այն է, որ մարդիկ իրար չեն վստահում, և չկա մեկը, ում կհավատան և ում կհետևեն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Արցախում անցկացված մեծ հանրահավաքին։

«Մեկ ճանապարհ էր մնում, որն ավելի արժեքավոր էր՝ անել հակառակը, երբ ժողովուրդն ինքն է թելադրում օրակարգը։ Իսկ քաղաքական ուժերն ու երկրի ղեկավարը միանում են ժողովրդին ու սկսում կատարել ժողովրդի պահանջները։ Երեկ դրա վառ ցուցադրությունն էր Արցախում։ Այսինքն՝ ժողովրդական շարժման մեկնարկն ու ցուցադրությունն էր երեկ։ Անկախ նրանից, որ քաղաքական ուժերն ու երկրի նախագահն էր ժողովրդի մեջ, այդ ժողովուրդն իր պահանջը ներկայացրեց և՛ բոլոր քաղաքակա ուժերին, և՛ Արցախի նախագահին»,- ասաց պատգամավորը։

Իր խոսքով՝ արցախցի մեր հայրենակիցները շատ կարևոր ուղերձներ հղեցին նաև ՀՀ վարչապետին, ով բանակցում է Արցախի անունից։

«Մենք մեր «կարմին գծերի» ու պահանջների մասին պարզ, բացահայտ և հստակ ասել ենք դեռևս ապրիլի 14-ի հայտարարությամբ։ Հիմա շատ կարևոր է, որ ամեն բան արվեց միասնական և միասնական ձևով բոլոր բանակցողներից, բոլոր որոշում կայացնողներից պահանջվեց, որ չփորձեն Արցախի ինքնորոշման իրավունքը ստորադասել և չփորձեն հանկարծ ստորագրել կամ դիտարկել ու քննարկել որևէ փաստաթուղթ, որն իր մեջ ներառելու է Արցախի բռնակցումն Ադրբեջանին»։

Ըստ արցախցի պատգամավորի՝ հատկապես կարևոր է, որ այդ հայտարարություներն արվեցին հենց ժողովրդի միասնականությամբ և՛ ԱԺ բարձր ամբիոնից և՛ «Վերածննդի» հրապարակից։

Նազելի Ստեփանյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին