Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:46 27-10-2022

Անդրանիկ Քոչարյանը գլխավոր դատախազին կոչ է արել բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը

Հոկտեմբերի 27-ի բացահայտված չլինելը մեզ հնարավորություն չի տալիս կառուցել ներքին համերաշխություն մեր երկրում և կասկածամտությունը հանել մեր երկրի ներքին կյանքից, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ուստի, այսօրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որպեսզի նոր գլխավոր դատախազը հետևողկան լինի հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ։ Նույնիսկ այս պահին կա հնարավորություն 27-ի դեպքերի ամբողջական բացահայտման համար։ Շատ վկաներ այլևս չկան, մահացել են, բայց կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց՝ եթե այսքան տարի այդ գործում որևէ առաջընթաց չի եղել, նշանակում է, որ խանգարող հանգամանքներ են եղել։

««Ուչաստկովի» այդ տեսակետը 23 տարի մեր կողքն է եղել և դրանից պետք է արագ հրաժարվել։ Խանգարող հանգամանքները թաքնված են էդ «ուչաստկովի» տեսանկյունի մեջ», - ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել