Ներքին 3 տարի առաջ - 17:56 28-10-2022

Երբ պահանջում են բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը՝ անուղղակիորեն մեղադրում են Գագիկ Ջհանգիրյանին․ Րաֆֆի Ասլանյան


Ես հուկտեմբերի 27-ի գործի մասնրամասներին շատ ծանոթ չեմ։ Տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկն սկսեց հրապարակել քրեական գործի նյութերը, ես միայն լրատվամիջոցից եմ ծանոթացել, այդ թվում անձանց ցուցմունքներին։ Իսկ գործի դատական հեռանկարի, բացահայտվածության մասին կարծիչ չեմ կարող հայտնել։

Այնուամենայնիվ, իշխանական ուժի ներկայացուցչի կոչը զավեշտալի է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կոչին ուղղված գլխավոր դատախազին՝ բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը։

«Երբ արդեն 4-5 տարի է իրենք իշխանության են՝ ումի՞ց են ինչ պահանջում բացահայտել, իրենք իրենցի՞ց, սա քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է և հասարակության անգիտակից զանգվածներին հերթական անգամ մոլորեցնելու գործելակերպ։

Եթե իրենք գտնում են, որ հոկտեմբերի 27-ը, այնուամենայնիվ, բացահայտված չէ, պետք է հիշեցնել, որ այդ ամբողջ ժամանակահատվածում զինվորական դատախազ է եղել Գագիկ Ջհանգիրյանը, այսինքն, իրենք անուղղակիորեն մեղադրում են Գագիկ Ջհանգիրյանին։

Այդ դեպքում, ինչպե՞ս էին դատարանների անկախությունը վստահել Գագիկ Ջհանգիրյանին։ Եթե իրենք գտնում են, որ Գագիկ Ջհանգիրյանի միջամտությամբ դիտավորյալ չի բացահայտվել, այդ հանցագործությունը, ապա ինչպես էին բերել նշանակել պաշտոնի ու ասել, թե դատարանների անկախությունը քեզ ենք վստահում։

Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը չի խանգարել բացահայտել այդ հանցագործությունը։ Վստահ եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը որպես պրոֆեսիոնալ իրավաբան իրենից կախված ամեն ինչ արել է դրա համար։

Ինձ համար փաստ է, որ Գագիկ Ջհանգիրյանը քրեական արդարադատության լավագույն մասնագետներից մեկն էր տվյալ ժամանակահատվածում և ոչ մի խնդիր չի ունեցել բացահայման ուղղությամբ, հետևաբար, բացահայտվածության ինչ աստիճան որ կա, դրա համար պատասխանատուն այն ժամանակվա զինվորական դատախազն էր։

Եթե այն ժամանակվա զինդատախազի աշխատանքն այնքան են գնահատել, որ դարձրել են իրենց քաղաքական թիմի անդամ ու դատարանների անկախության պատասխանատու, հետևաբար՝ այժմ իրենց բոլոր խոսակցությունները զավեշտալի են»։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»