Ավելին 3 տարի առաջ - 22:43 26-10-2022

Ինչպես է արևի խավարումը ազդում մարդկանց վրա

Կան բազմաթիվ հնագույն լեգենդներ մարդու մարմնի վրա արևի ամբողջական խավարման ազդեցության մասին: Թեև ամեն ինչ չէ, որ հաստատված է գիտությամբ, միշտ հետաքրքիր է իմանալ մարդկանց համոզմունքների մասին արևի խավարման ուժի վերաբերյալ:

Քաղաքակրթությունների մեծ մասը խավարումները դիտել են որպես կործանման նախանշաններ։ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ ոչ մի ապացույց չկա, որ խավարումները ֆիզիկական ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Սակայն պատմության ընթացքում հայտնի է դարձել, որ խավարումները խոր հոգեբանական ազդեցություն են ունենում մարդկանց վրա:

Ինչպես երեկ հայտնել էր Oragir.News-ը, արևի խավարումը սկսվել էր Երևանի ժամանակով 13։52 րոպեին ու տևել ուղիղ 2 ժամ 32 րոպե։ Խավարումը իր պիկին է հասել 15։11, երբ Լուսինը ծածկել է Արեգակի կեսից ավելին։

Շատերը կարծում են, որ արևի խավարման դեպքերը հոգեբանական ազդեցություն են ունենում մարդկանց վրա: Արեգակնային խավարումները մարդկանց հմայել են ժամանակների սկզբից: Դրանք այն քիչ աստղագիտական իրադարձություններից են, որոնք գրավում են մարդկանց ուշադրությունը և հիշեցնում մեզ շրջապատող ավելի մեծ Տիեզերքի մասին: Հնագույն աստղագուշակները կարծում էին, որ Արեգակի խավարումները խիստ կարմայական իրադարձություններ էին, որոնք օգնում էին աշխարհում հավասարակշռել արդարությունը։ Նրանք համարվում էին պորտալ բացողներ, որոնք օգնում էին մեզ բարձրացնել մեր գիտակցությունը և մուտք գործել ավելի բարձր դաշտ։

Թեև ՆԱՍԱ-ն հայտարարում է, որ Արեգակի խավարումը մեզ վրա հոգեբանական ազդեցությունից բացի այլ ազդեցություն չունի, սակայն Արեգակի խավարման ժամանակ տեղի է ունենում Երկրի վրա էներգիաների տատանումների և հաճախականության փոփոխություն: Մեր հավասարակշռությունը կարող է ազդվել, կամ մենք կարող ենք մեզ վատ զգալ, նաև գերզգայուն դառնալ շրջապատի իրադարձությունների նկատմամբ:

Աստղագուշակության մեջ արևի լույսը ներկայացնում է կյանք և էներգիա: Elite Daily-ի փոխանցմամբ՝ արևը ամենից սերտորեն կապված է ես-ի, անհատականության և էգոյի հետ, և այն, ինչը ձեզ յուրահատուկ է դարձնում: Ասվում է նաև, որ այն խթանում է ստեղծագործական կարողությունները և մարդկանց տալիս է առօրյա կյանքի մարտահրավերներին դիմակայելու ուժ:

Աստղաբան, հոգեբան-խորհրդատու Գայանե Սարգսյանը խավարումների մասին ասել է․ «Խավարումները շատ կարևոր իրադարձություններ են, որոնք կարևոր փոփոխություններ են բերում մարդկանց կյանքում»։

Վերջինս վստահ է, որ խավարումները մարդիկ իրենց վրա կարող են զգալ անգամ տասը-տասնհինգ տարի հետո։

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
23:00 Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է

Ձեզ գուցե հետաքրքրի