Ներքին 4 տարի առաջ - 14:26 25-10-2022

Ընդդիմադիրները ԱԺ նիստին չեն մասնակցում, բայց հայտարարությունների ժամին ելույթներ կունենան․ Ագնեսա Խամոյան

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում 27 հարց է:

Ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում ԱԺ նիստին:

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց․ «Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու մասով ավելի վաղ արված մեր հայտարարությունն ուժի մեջ է, բայց կարող եմ ավելացնել, որ այսօր հայտարարությունների ժամին մասնակցելու ենք և ելույթներով ենք հանդես գալու»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել ծավալուն հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ շարունակելու են կիրառել քաղաքական բոյկոտի գործիքը․ «Այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ