Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք. Ֆինանսների փոխնախարար
copy image url

Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք. Ֆինանսների փոխնախարար

Ներքին 2 տարի առաջ - 12:41 24-10-2022
Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք: Նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև պետական պարտքին՝ նշելով, որ դրամային արտահայտությամբ պարտքը նվազելու է, պարտքի 70 տոկոսն արտարժույթով է, իսկ դրամն արժևորվել է:

«Եթե 2022-ի բյուջեն պլանավորելիս նախատեսում էինք ունենալ 4 տրլն 740 մլրդ դրամ պարտք, ապա 2023-ի ավարտին պլանավորում ենք ունենալ 4 տրլն 627 մլրդ դրամ պարտք»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա նշել է՝ դա չի նշանակում, որ նոր պարտքային միջոցներ չեն ներգրավվելու:

«Բնականաբար, մենք նոր պարտքային միջոցներ ներգրավելու ենք, քանի որ բազմաթիվ ծրագրեր ունենք՝ այդ թվում ենթակառուցվածքային, որոնք իրականացվում են արտաքին ֆինանսավորմամբ՝ այսինքն վարկային միջոցներով: Մենք նաև քաղաքականությունների բարելավման ուղղությամբ բյուջետային աջակցության վարկային ծրագրեր ենք իրականացնում: Եվ բնականաբար նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք»,- եզրափակել է փոխնախարարը:

Ամենից շատ դիտված