Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:48 23-10-2022

Բրիտանիայի պատմության ամենակարճ պաշտոնավարած վարչապետը հեռացավ նվաստացած

Ընդամենը 44 օր պաշտոնավարելուց հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել։

Երբեմնի հաղթական Լիզ Թրասը՝ բրիտանական պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած վարչապետը, հինգշաբթի օրը հրաժարական տվեց։ Նա չդարձավ ժամանակակից պահպանողական կուսակցության խորհրդանիշը, այլ հրաժարական տվեց նվաստացած։

Այս ամենի պատճառը՝ ըստ The Washington Post-ի իր տեսլականը վաճառելու անկարողությունն էր ոչ միայն իր պահպանողական կուսակցության գործընկերներին և թորիների սակավաթիվ թվաքանակին, այլև ավելի լայն ընտրազանգվածին։ Իսկ ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Վեսթմակոթը Թրասի պաշտոնանկ լինելու մասին ասել էր․

«Նա այսքան երկար գոյատևեց մասամբ այն պատճառով, որ չկար համաձայնեցված «միասնական թեկնածու», որը կփոխարիներ նրան. շաբաթներ շարունակ պարզ էր, որ ոչ երկիրը, ոչ շուկաները չեն սպասի ևս երկու ամիս, որ պահպանողականները վերընտրեն իրենց ղեկավարությանը»։

Թրասը չկարողացավ բացատրել, թե ինչպես է ֆինանսավորելու իր թանկ ծրագիրը, և թույլ չտվեց, որ այն պատշաճ կերպով ուսումնասիրվի։ Բոլոր այն հարցերին, թե ինչպես է լցնելու բյուջեն, միշտ նույն հավաստիացնումն էր, թե փող շատ կա։

Թրասի արմատական օրակարգը առաջարկում էր այնպիսի հարկային քաղաքականություն, որն ամբողջությամբ հարմարեցված էր հասարակության կարիքներին, այլ ոչ թե արտացոլում էր երկրի կարիքներն ու առաջնահերթությունները:

Թրասի անկման պատճառը մեկն էր՝ պոպուլիզմը։ Նա իշխանության եկավ խոստումներով, թե Բրիտանիան պետք է ավելի շատ սանկցիաներ կիրառի ՌԴ-ի նկատմամբ։ Քաղաքական գործիչ Նիլ Ֆոսեթը գրել էր․ «Կասկածում եմ, որ նա հավատում է իր իսկ ասածներին, ավելի շուտ՝ փորձում է սիրաշահել լսարանին»։

Այսպիսով, Թրասը համաձայնել է կուսակցականների հետ, որ իրավահաջորդը կընտրվի ընդամենը մեկ շաբաթից, հավանաբար արագընթաց գործընթացի միջոցով, որը պահանջում է բոլոր թեկնածուներից ընդունել նրանց, ովքեր կընտրվեն պատգամավորների քվեարկության առաջին փուլում:

Ո՞վ է հաջորդը ղեկը վերցնելու Դաունինգ Սթրիթ տասը հասցեում: Կարո՞ղ է նոր առաջնորդը կայունացնել երկրի անկայուն քաղաքականությունը:

Ձեզ գուցե հետաքրքրի