Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:58 22-10-2022

Թեհրանը մտադիր չէ Վաշինգտոնին զիջումներ կատարել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ ամերիկացիները շտապում են որքան հնարավոր է շուտ Իրանի հետ համաձայնության գալ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է Երևանում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Իրանի արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանը երեք օր առաջ Վաշինգտոնից նոր ուղերձ է ստացել։ Մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններն օրակարգից դուրս են՝ Աբդոլլահյանը նշել է, որ վերջիններս իրենց ուղերձներով շտապում են Թեհրանի հետ համաձայնության հասնել։

«Երեք օր առաջ մենք ուղերձ ստացանք ամերիկացիներից, և նրանց ասվեց, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ՄԱԳԱՏԷ-ի մեղադրանքները պետք է վերացվեն, և մենք պատրաստ չենք համաձայնագիր կնքել»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նա նաև քննադատել է ամերիկացիների հակասական պահվածքը՝ նշելով, որ նրանք մի կողմից շարունակում են Թեհրանի հետ ուղերձներ փոխանակել, սակայն մյուս կողմից փորձում են լարել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Աբդոլլահյանի խոսքով՝ ամերիկյան կողմն այդպիսով ցանկանում է քաղաքական ճնշում գործադրել Իրանի վրա՝ բանակցություններում փոխզիջման հասնելու համար։

«Մենք զիջումների չենք գնա ամերիկյան կողմին և կշարժվենք տրամաբանության ու համաձայնության շրջանակում, որը հարգում է Իսլամական Հանրապետության կարմիր գծերը, բայց միևնույն ժամանակ մենք երբեք չենք լքի բանակցությունների սեղանը»,- հայտարարել է նա։

Աբդոլլահյանը հավելել է, որ վերջին օրերին ամերիկյան կողմի հրապարակային դիրքորոշումները տարբերվում են, քանի որ Վաշինգտոնը նպատակ ունի դրանք օգտագործել ներքին լսարանի համար։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու