Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:21 21-10-2022

Բելառուսին պատերազմ պետք չէ․ Լուկաշենկո

Բելառուսին այսօրվա դրությամբ պատերազմ պետք չէ, ուրբաթ ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով երկրում իբր գաղտնի զորահավաքի մասին կեղծ լուրերի վերաբերյալ լրագրողների հարցին։

Ուրբաթ Բելառուսի նախագահն այցելել է Բարանովիչիից ոչ հեռու գտնվող Օբուզ-Լեսնովսկի զորափորձարան։ Երկրի ռազմական արդյունաբերության պետական ​​կոմիտեն ցուցադրում է բելառուսական արտադրության սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի նմուշների մարտական հնարավորությունները։

«Ուշադրություն մի դարձրեք այդ ոռնոցին։ Մենք այսօր ոչ մի տեղ չենք պատրաստվում գնալ: Այսօրվա դրությամբ ոչ մի պատերազմ: Մեզ այն պետք չէ»,- Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում է Sputnik Բելառուս լրատվական գործակալությունը։

«Պետք է հանգստանալ։ Յուրաքանչյուրը պետք է անի իր գործը, եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի»,- կոչ է արել Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ փակել սահմանները։

«Բելառուսն ապահովում է իր անվտանգությունը եւ մտադիր չէ փակել սահմանները»,- Բրեստի մարզում գտնվող Օբուզ-Լեսնովսկի զորափորձարանում ասել է Լուկաշենկոն:

«Աշխարհը շատ բաց է, փոխկախյալ: Ահաբեկիչները, եթե նույնիսկ հարձակվեն մեզ վրա, նրանք ուղիղ չեն գնա. նրանց ուղիները վաղուց որոշված են։ Մենք դեռ հաղթահարում ենք։ Կփորձենք հաղթահարել»,- ասել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ