Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:03 20-10-2022

Մեզ օտարերկրյա ներդրումներ պետք չեն, տնտեսական կապիտալը վերածվում է քաղաքականի․ տնտեսագետ

Տնտեսագետ Արմեն Ճուղուրյանն այսօրվա ասուլիսին ասաց.

«Մենք անընդհատ դժգոհում ենք, որ քիչ են օտարերկրյա ներդրումները, բայց ես կարծում եմ, որ մեզ ընդհանրապես անհրաժեշտ չէ օտարերկրյա ներդրումներ: Որովհետև տնտեսական կապիտալը վերածվում է քաղաքական կապիտալի:

Դրա մեծ ռիսկը կապված է Թուրքիայի հետ: Թուրքերն անհամբեր սպասում են, թե երբ պետք է բացվի սահմանները և երբ պետք է մենք տնտեսական ազատականացում ցուցաբերենք նրանց նկատմամբ, որ հեշտությամբ Հայաստանը կուլ տան:

Իմ համոզմամբ Հայաստանում շատ փող կա, բայց մենք չենք կարողանում այդ փոողը հավաքագրել»:

Ամենից շատ դիտված