Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան, որը շատ շուտով իր ձեռքը կվերցնի Հայաստանի տնտեսության մնացորդները․ Արման Աբովյան
copy image url

Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան, որը շատ շուտով իր ձեռքը կվերցնի Հայաստանի տնտեսության մնացորդները․ Արման Աբովյան

Ներքին 3 տարի առաջ - 13:24 22-08-2021

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Հիմա այն մասին, թե ինչ՞ ունենք, ինչ՞ է գալիս և ինչ՞ է մեզ սպասվում:

Առաջին հերթին, ունենք իրավիճակը բացարձակապես ոչ ադեկվատ գնահատող կառավարություն, որը, չնայած պատերազմի աղետալի հետևանքներին, շարունակում է Հայաստանը տանել դեպի ռազմական, դիվանագիտական և տնտեսական լիակատար անկման:

Պետք է սթափ ընդունել այն փաստը, որ Հայաստանում ապրում են մի քանի հարյուր հազար մարդ, ովքեր եռանդուն կերպով աջակցում են իշխանություններին ՝ փաստացի դրանով իշխանություններին տալով երկիրը վերջնական տապալելու ինդուլգենցիա:


Ի՞նչն է պատճառը:


Ռացիոնալությո՞ւնը: -Ո՛չ:


Խաղաղասիրությո՞ւնը: -Ո՛չ:


Մշտական քաղաքական լարվածությունից հոգնածությո՞ւնը: -Ո՛չ:


Միակ ռեսուրս է հանդիսանում «նախկինների», «սևերի», «հարուստների», «ղարաբաղցիների» և այլնի նկատմամբ ատելությունը և հիպոթետիկ «նախկինների վերադարձի» հանդեպ վախը , այսինքն՝ միայն բացասական թրենդների գեներացումը , ոչ՛ ավել ոչ՛ պակաս:

Արդյո՞ք այս մարդիկ մեղավոր են: - Նույնպես ո՛չ:


Քանի որ տարիներ շարունակ հասարակության մեջ մարնակրկիտ սերմանվել է ատելության «մշակույթը», ինչը, ի վերջո, տրամաբանորեն հանգեցրեց երկրի` որպես հայերի «միասնական» ազգային օջախի, սողացող ոչնչացմանը:

Ի՞նչ կլինի:

6 ամսից մեկ տարվա ընթացքում փաշինյանական կառավարությունը Հայաստանի հիմնական միջպետական ճանապարհների վերահսկողությունը կփոխանցի թշնամի երկրներին (Ադրբեջան և Թուրքիա):

Այսինքն՝ դեպի Հարավ տանող ճանապարհն արդեն փաստացի գտնվում է թուրք-ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո (Կապան-Գորիս ճանապարհի 26 կիլոմետր), այնուհետև փաշինյանական իշխանությունները Տավուշի մարզի մի մասը կփոխանցեն այն հատվածում, որտեղով անցնում է դեպի Հյուսիս ճանապարհը (այսինքն ՝ Հայաստանի դեպի Վրաստան միացնող մայրուղին):

Նաև մինչև տարեվերջ համաձայնություն ձեռք կբերվի Սյունիքով Ադրբեջանը և Նախիջևանը (Թուրքիա) կապող ճանապարհը բացելու վերաբերյալ:

Սրան զուգահեռ, մեկ տարվա ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կբացվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ` Հայ Դատի գաղափարներից Հայաստանի հրաժարվելու դիմաց, և կդադարեցվի համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Երևանի ջանքերը (այս պահը իշխանությունները կատաղի հերքելու են, սակայն ներկայիս կառավարությունը այս ամենն անելու է` հնարավորինս քողարկելով գործընթացը, օրինակ` թուրքերի հետ Ցեղասպանության հարցով հանձնաժողով ստեղծելով, որը ինքնաբերաբար կդանդաղեցնի Ցեղասպանության միջազգային մակարդակով ճանաչման բոլոր գործընթացները):


Թուրքական կապիտալը կհոսի Հայաստան, որը շատ շուտով իր ձեռքը կվերցնի Հայաստանի տնտեսության մնացորդները:

Կրկնում եմ ՝ Հայաստանի կործանման գործընթացը «հեղափոխական» իշխանությունների կողմից կփաթեթավորվի «խաղաղության և բարիդրացիության», «բարգավաճման և ներդրումների» շապիկով:

Միաժամանակ, Թուրքիան Ադրբեջանի ձեռքով կբռնակցի Սյունիքի հարավային հատվածը: Առաջին փուլում անեքսիան լինելու է լոգիստիկ-տնտեսական, որին հաջորդելու է Հայաստանի Սյունիքի մարզի բռնի անջատման ռազմաքաղաքական ամրապնդումը:

Զուգահեռաբար, Ադրբեջանը կբնակեցնի Հայաստանի օկուպացված տարածքները քոչվոր թյուրքական ցեղերի (ադրբեջանցիներ) ներկայացուցիչներով, ինչը հետագայում շատ կդժվարացնի հայկական տարածքների ապազավթումը:

Ի դեպ, ադրբեջանցիներն արդեն դա անում են Արցախում՝ հայկական Շուշի և Հադրութ քաղաքները բնակեցնելով եկվոր թուրքալեզու խառնամբոխով:

Ի դեպ, այն մարդկանց զանգվածների մեջ, ում ալիևյան կառավարությունը նախատեսում է տեղափոխել մեր տարածքներ, ԱՆՊԱՅՄԱՆ կլինեն Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Իրաքից ռադիկալ իսլամիստներից բաղկացած խմբեր:

Շարունակելի...

...

Եզրակացությունները թողնում եմ ձեզ: