copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:09 20-10-2022

Կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:
Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: