Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:14 11-10-2022

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գիլոյանն անդրադարձել է մարզական կառույցների շինարարական աշխատանքներին

Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք ներկայացնելով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն առանձնացրել է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի արագ տեմպերով. «Գյումրին մեր սպորտային մայրաքաղաքն է, ու այնտեղ մրցակցային մարզապալատ չունենալը սխալ էր և անտրամաբանական: Արթուր Ալեքսանյանն էլ մեր օրերի ամենատիտղոսակիր, ամենափառապանծ մարզիկն է, այնպես որ շատ տրամաբանական է, որ մարզապալատը պետք է կրեր հենց նրա անունը»:

Ըստ աղբյուրի՝ ի սկզբանե նախատեսվում էր 4 մլրդ 700 մլն արժողությամբ մարզահամալիր կառուցել, բայց աստիճանաբար գումարն ավելացավ և այսօր արդեն մարզահամալիրի կառուցման համար 5,8 մլրդ դրամ է նախատեսվում: Այն լինելու է մի քանի մարզաձևերի կրթօջախ, բացի դրանից՝ նաև հնարավորություն է տալու տարբեր մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնելու: 2021 թվականին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցմանը հատկացվել է շուրջ 680 մլն դրամ, 2022 թվականի հատկացումը ավելի քան 1 մլրդ դրամ է կազմում:

«Առհասարակ, ծրագրում էինք մարզահամալիրը շահագործման հանձնել 2025 թվականին, բայց քանի որ աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով, կարծում եմ՝ արդեն 2024 թվականին կավարտենք: Արդյունքում կունենանք բարձրակարգ մարզապալատ, որտեղ ոչ միայն կմարզվեն մեր սաները, այլև հնարավորություն կստանանք Հայաստանում անցկացնելու տարբեր մարզաձևերի միջազգային բարձրակարգ մրցումներ»,- նշում է Կարեն Գիլոյանը:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում հնարավոր կլինի մի քանի մարզաձևերով կազմակերպել մարզումներ` ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, լող, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ:

Նշվում է, որ իրականացվող մյուս խոշոր ծրագիրը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումն է, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:
Շենքային պայմանների բարելավման ու նորոգման աշխատանքներ են ընթանում նաև Գյումրու թիվ 2 համալիր մարզադպրոցում:
Արտաշատի մարզադաշտում շարունակվում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները: Միաժամանակ մշակվում է ՀՀ կառավարության որոշում` արագ հավաքվող թեթև կոնստրուկցիաներով մարզական դաշտերի շինարարարություն իրականացնելու նորմատիվներ սահմանելու մասին:

«Այս տարվա ավարտին կփորձենք մեկ մանեժ ավարտին հասցնել, չհասցնելու դեպքում այն շահագործման կհանձնենք գարնանը: Եթե մանեժն ունենա մեր ցանկալի որակը, մյուս մարզերում ևս կտեղադրվեն մեկական մանեժներ: Դրանով կլուծվեն թե՛ մեծ, թե՛ մասսայական սպորտի խնդիրները,- ասում է Կարեն Գիլոյանը և հավելում,- ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ մարզադահլիճներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան սպորտով զբաղվել»:

ՀՀ ԿԳՄՍ տեղեկացմամբ՝ նախատեսվում է կառուցել նաև Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցներ. տարածք է տրամադրվել Ռոման Ամոյանին՝ մարզադպրոց հիմնելու համար:

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի