Ներքին 2 տարի առաջ - 16:03 13-07-2024

Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: Նախկին երեքի փոխարեն վերակառուցվող դպրոցն ութ մասնաշենք կունենա` հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Դպրոցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից: Աշխատանքների զգալի մասն իրականացվել է, սակայն, ըստ շինարարների՝ ավարտի և շահագործման համար շուրջ 6 ամիս կպահանջվի:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառն Արտաշատի ավագ դպրոցում էր, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Շինարարների ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, նրան ներկայացվել են խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական քննարկումներ և լուծումներ: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը՝ ժամանակի պահանջներին համահունչ:

Հաջորդիվ՝ Ժաննա Անդրեասյանն այցելել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ: Նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքային և գույքային պայմաններին։ Շրջայացի ընթացքում նախարարն արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքներում նախարարը ուշադրություն է հրավիրել ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքների իրականացմանը՝ շեշտելով, որ լաբորատորիաներն անպայման պետք է ապահովված լինեն հոսող ջրով:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հովտաշատի միջնակարգ դպրոցում էր, որը ևս վերակառուցվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով և կունենա 6 մասնաշենք: Շինարարության հարցերով պատասխանատու ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում վերակառուցման աշխատանքներն իրականացվել են շատ բարձր տեմպերով: Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել հաջորդ տարի: Ավելի քան 650 սովորողի համար նախատեսված դպրոցն ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, կունենա ֆուտբոլի խաղադաշտ, գրադարան, լաբորատորիաներ և այլն:

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում վերանորոգվող դպրոցների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է մոտակա բնակավայրերի դպրոցներում․ աշակերտների տեղափոխությունն իրականացվում է պետության կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով:

ԿԳՄՍ նախարարի աշխատանքային շրջայցն ավարտվել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկի ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը, որոնք համապատասխան միջավայր են ստեղծելու որակյալ կրթության կազմակերպման համար։

Նշենք, որ վերոնշյալ բոլոր դպրոցների հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել