Ծովակ գյուղում այրվել է մոտ 320 հակ անասնակեր
copy image url

Ծովակ գյուղում այրվել է մոտ 320 հակ անասնակեր

Ներքին 2 տարի առաջ - 11:28 09-10-2022
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23:26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 9-ին, ժամը 00:41-ին, մարվել՝ 03:29-ին: Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։

Ամենից շատ դիտված