Ներքին 3 տարի առաջ - 00:13 09-10-2022

Արցախցիներս թողնվել ենք Բաքվի սուլթանի քմահաճույքին․ Արայիկ Հարությունյանը Արցախում չէ

Պրահայի հանդիպումից հետո Արցախում մարդկանց մեջ շատ հարցեր են առաջացել, որոնց պատասխան չի տրվում, Արցախում ժողովուրդն արդեն ցասման եզրին են։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի մասնակից Վահե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում հավաքված քաղաքացիները ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որպեսզի նրանից պահանջեն հստակ դիրքորոշում՝ Պրահայի քառակողմ հանդիպման հայտարարության եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ: Հարությունյանը տեղեկացրեց, որ մարդիկ պարզապես դուրս էին եկել հրապարակ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում և իրենց ճակատագիրն ինչ է լինելու։

«Քանի որ Տիգրան Պետրոսյանը նստացույց էր անում հրապարակում, ինքն էր վարում ցույցը, սակայն հավաքվածների մեծ մասը դժգոհում էին, որ հստակ պատասխաններ չկան Արցախի ապագայի վերաբերյալ։ Ի վերջո, մարդիկ որոշեցին գնալ նախագահականի դիմաց։ Մոտ երկու ժամ մարդիկ պահանջում էին, որ Արայիկ Հարությունյանը գա, պատասխանի իրենց հարցերին, սակայն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եկավ և ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության ղեկավարը։ Անիմաստ զրույց սկսվեց, որը ոչ մի բան չասող էր։ Այն, ինչի համար մարդիկ հավաքվել էին, վերջում այլ բանի վերածվեց։ Ի վերջո, ոչ մի պատասխան, տպավորություն է, որ իրենք էլ ոչնչից տեղյակ չեն»։

«Ի դեպ, ելույթների ժամանակ ընդգծված հակառուսականություն կար։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի թույլ չտրվի մարդկանց միասնական համախմբում Արցախի ճակատագրի համար։ Համենայն դեպս արդեն Արցախի կործանման իրական վտանգի առաջ ենք։ Վաղը արդեն ուշ կլինի։ ՀՀ իշխանությունները անամոթաբար հայտարարում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, փաստաթուղթ են ստորագրում տարածքային ամբողջականություն մասին, ինչը փաստացի Արցախի հանձնում է Ադրբեջանի իրավազորությանը։ Արցախահայերիս ճակատագիրը թողնվել է բախտի, ավելի ճիշտ Բաքվի սուլթանի քմահաճույքին։ Մեր աչքի առաջ իրական դավաճանություն է կատարվում, և հանցագործները խոստովանում են իրենց հանցանքը, բայց ոչ ոք դեմը չի առնում»։

Հարցին, թե որտեղ է Արայիկ Հարությունյանը, նա պատասխանեց, որ այդ հարցին նույնպես որևէ պատասխան այդպես էլ չեն ստացել։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա