Ներքին 4 տարի առաջ - 09:16 08-10-2022

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը մանդատից հրաժարվել է

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այս մասին տեղեկացնում է «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջը.

«Սիրելի’ հայրենակիցներ,
Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:
Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:

Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը