Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 14:45 28-07-2021

Տոկիո-2020․ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

Lողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը ՝ Վարսենիկ Մանուչարյանը, այսօր պայքարի դուրս եկավ 100 մետր ազատ լողաոճում։ Հիշեցնենք, որ Վարսենիկը Հայաստանի դրոշակակիրներից մեկն էր ՕԽ բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

100 մետր ազատ ոճում Մանուչարյանը իր լողահերթում 6-րդն էր՝ գրանցելով 59.18 վայրկյան արդյունք։ Այդպիսով, նա չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել ընդհանուր հաշվարկում մինչև 16-րդ տեղ գրաված լողորդները:

Հիշեցնենք՝ լողորդ Արթուր Բարսեղյանը երեկ՝ հուլիսի 27-ին, 100 մ ազատ ոճ մրցաձևում իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 49.78 վայրկյան արդյունքով: Բարսեղյանը ՀՀ ռեկորդ է սահմանել, սակայն չի կարողացել հաղթահարել ՕԽ-ի որակավորման փուլը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան