Բաչկովն ու Մանուչարյանը կլինեն Հայաստանի դրոշակակիրները
copy image url

Բաչկովն ու Մանուչարյանը կլինեն Հայաստանի դրոշակակիրները

Սպորտ 3 տարի առաջ - 12:08 20-07-2021

Հուլիսի 23-ին Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա ամառային 32-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: ՄՕԿ-ի և կազմկոմիտեի համատեղ որոշմամբ պատվիրակությունները կունենան մեկական դրոշակակիր՝ մարզիկ և մարզուհի:

Հայաստանի դրոշակակիրներն են լինելու Հայաստանի հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ամենից շատ դիտված