Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 16:39 08-05-2021

Ինգա Մանուչարյանը Ղազախստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն է

Ավարտվել է Ղազախստանի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը, որտեղ Կասպիյը տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն։ Թիմի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստ Ինգա Մանուչարյանը։

Փլեյ-օֆֆ փուլի բոլոր երեք խաղերում Կասպիյը հաղթել է Աստանայի Թայգերս թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ տարել Թուրքիստանի Թուրանի նկատմամբ՝ հռչակվելով Ղազախստանի 2020-2021թթ. առաջնության չեմպիոն:

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:

Ինգա Մանուչարյանը ճանաչվել է փլեյ-օֆֆ փուլի լավագույն բասկետբոլիստ՝ կայացած 3 խաղում վաստակելով 54 միավոր, հայուհին ընդգրկվել է նաև առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում:


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները